Նիդեռլանդների թագավորական ֆուտբոլային ասոցիացիայի մամուլի ծառայությունը շնորհավորել է Իսպանիայի հավաքականին ԵՎՐՈ-2024-ում տարած հաղթանակի կապակցությամբ: «Նարնջագույնները» մրցաշարի կիսաեզրափակիչում պարտվեցին Անգլիայի հավաքականին (1:2) և դուրս մնացին հետագա պայքարից։
«Շնորհավորում ենք Եվրոպայի չեմպիոններին»,- ասվում է X սոցիալական ցանցում հրապարակված մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Եվրոպայի 2024 թվականի առաջնության եզրափակիչը կայացավ նախօրեին՝ հուլիսի 14-ին Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում։ Իսպանիան 2։1 հաշվով հաղթեց Անգլիային և պատմության մեջ 4-րդ անգամ հռչակվեց հին աշխարհամասի՝ Եվրոպայի չեմպիոն։