Հուլիսի 16-ին Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում «Փյունիկը» Երևանում կընդունի Մինսկի «Դինամոյին»։
Պատասխան հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել բելառուսական թիմի մարզիչ Վադիմ Սկրիպչենկոն։
«Առաջին խաղից առաջ քիչ տեղեկություն ունեինք մրցակցի վերաբերյալ։ Այժմ արդեն գիտենք մրցակցի ներուժը։ Պետք է առավելագույնս աշխատենք՝ լավ արդյունքի հասնելու համար վաղվա խաղում։
Մրցակցի կազմում կառանձնացնեմ Ժունինիոյին, երկու կենրոնական պաշտապններին, թիմը նաև լավ նորեկներ ունի։ Վաղը հետաքրքիր կլինի տեսնել մրցակցի խաղը»,- նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Սկրիպչենկոն։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի «Փյունիկ»-«Դինամո Մինսկ» դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 16-ին՝ 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի։