Անգլիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը խոսել է ԵՎՐՈ-2024-ի եզրափակիչում Իսպանիայից կրած պարտության մասին (1։2):
«Դժվար է բառերով նկարագրել այն, ինչ մենք հիմա զգում ենք: Մենք լավ աշխատանք կատարեցինք, վերադարձանք խաղի մեջ և փորձեցինք դա զարգացնել: Իսկապես հիասթափեցնող է հանդիպման վերջում գոլ բաց թողնելը: Մենք պարզապես չկարողացանք հաջորդ քայլն անել ու հաղթել։
Մենք բաց թողեցինք մեր հնարավորությունը։ Եզրափակիչ դուրս գալը հեշտ չէր. պետք է օգտագործել հնարավորությունը, երբ այն գալիս է և մենք դա չարեցինք: Սա շատ ցավալի է և այդպես կլինի դեռ երկար»,- ասել է Անգլիայի հավաքականի ավագը ITV-ին:
Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականը Սաութգեյթի գլխավորությամբ երկրորդ անգամ անընդմեջ պարտվեց Եվրոպայի առաջանության եզրափակիչում՝ որը հակառեկորդ է։