Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-րդը նամակ է գրել Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթին 2024 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչում Իսպանիայից կրած պարտությունից հետո (1:2)։
«Պարոն Գարեթ Սաութգեյթ , չնայած հաղթանակը շատ մոտ էր այս երեկո, բայց ես և ընտանիքի մնացած անդամները հորդորում ենք ձեզ և ձեր թիմին բարձր պահել ձեր գլուխը: Յուրաքանչյուր ոք, որը մասնակցել է ցանկացած մակարդակի մարզական միջոցառումների, գիտի, թե ինչ հուսահատություն կարող է առաջացնել նման արդյունքը, երբ մրցանակն այդքան մոտ է և ես հայտնում եմ իմ անկեղծ աջակցութունը։ Բայց խնդրում եմ իմացեք, որ ձեր հաջողությունը Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս գալու հարցում իսկապես մեծ ձեռքբերում է և մեր ազգին տալիս է հպարտություն, որն այսօր կշարունակի մռնչալ «Երեք առյուծների» համար։ Կասկած չունեմ, որ մեզ ապագայում մեծ հաղթանակներ են սպասվում»,- ասված է թագավորական ընտանիքի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Գարեթ Սաութգեյթը դարձավ ԵՎՐՈ-ների պատմության առաջին մարզիչը, որը պարտվեց մրցաշարի երկու անընդմեջ եզրափակիչներում։