«Մեծ սաղավարտի» 24-ակի հաղթող, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն ամփոփել է Ուիմբլդոնի 2024 թվականի եզրափակիչ հանդիպման արդյունքները։ Տիտղոսային խաղում նա 2:6, 2:6, 6:7 հաշվով պարտվել է իսպանացի Կարլոս Ալկարասին։
«Ոչ այն արդյունքն էր, որն ուզում էի, հատկապես առաջին երկու սեթերում: Իմ թենիսի մակարդակը բարձր չէր:
Պետք է արժանին մատուցել Կարլոսին, նա հիանալի թենիս ցուցադրեց։ Նա լիովին արժանի էր հաղթանակի: Շնորհավորում եմ»,- ասել է Ջոկովիչը խաղից հետո տված հարցազրույցում:
Ջոկովիչն իր կարիերայում առաջին անգամ պարտվեց Ուիմբլդոնի երկու եզրափակիչներում անընդմեջ։ Նա նաև նախկինում երկու տարի անընդմեջ պարտվել էր Ռոլան Գարոսի և ԱՄՆ Բաց առաջնության եզրափակիչներում։