Խառը մենամարտերի 36-ամյա իռլանդացի մարտիկ, թեթև քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն Կոնոր Մաքգրեգորը հայտարարել է, որ կարող է շահել 3,7 միլիոն եվրո, եթե Իսպանիայի հավաքականը 3:1 հաշվով հաղթի Անգլիային Եվրոպայի ֆուտբոլի 224 թ. առաջնության եզրափակիչ խաղում, որը տեղի կունենա այսօր՝ հուլիսի 14-ին, իռլանդացու ծննդյան օրը։
«Ողջույն, տղաներ, վաղը Իսպանիան կհաղթի 3:1 հաշվով: Ես խաղադրույք եմ կատարել 100,000 եվրոյի չափով: Այս արդյունքը թույլ կտա ինձ շահել 2,6 միլիոն եվրո կանխիկ, գումարած ևս 1,1 միլիոն եվրո. ընդհանուր 3,7 միլիոն եվրո: Հանդիպումը կկայանա իմ ծննդյան օրը։ Վաղը»,- երեկ՝ հուլիսի 13-ին, սոցցանցերում գրել է Մաքգրեգորը։
Նախկինում Մաքգրեգորը հայտարարել էր, որ 3 տարվա բացակայությունից հետո իր վերադարձը օկտագոն պետք է տեղի ունենա հենց 2024 թվականին։