Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում հայտնվել է «Առաջ Անգլիա, տիտղոսը բերեք տուն» մակագրությամբ գրություն Եվրո-2024-ի եզրափակչի՝ Իսպանիայի դեմ խաղից առաջ, որը կկայանա այսօր՝ հուլիսի 14-ին։
Հիշեցնենք, որ Եվրո 2024-ի եզրափակչում Անգլիայի հավաքականը կխաղա Իսպանիայի հետ։ Դիմակայությունը կկայանա Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 23:00-ին:
Եվրո 2024-ի կիսաեզրափակիչ փուլում Անգլիայի հավաքականը 2։1 հաշվով հաղթել է Նիդերլանդների ընտրանուն։ Գոլերի հեղինակ են դարձել հարձակվողներ Հարի Քեյնը և Օլի Ուոթկինսը։