Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին, որը նախորդ տարվա աշնանը ծանր վնասվածք էր ստացել, ներկա կգտնվի Եվրոպայի 2024 թվականի առաջնության եզրափակիչ հանդիպմանը, որում իր ազգային հավաքականը կհանդիպի Անգլիայի հետ։ Այս մասն հայտնում է Marca-ն։
Նշվում է, որ ֆուտբոլիստը Բեռլին կժամանի այսօր երեկոյան։ Ավելի վաղ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը խնդրել էր Գավիին ներկա գտնվել Եվրո-2024-ի եզրափակիչ հանդիպմանը։ Միապետն ու 19-ամյա ֆուտբոլիստը հանդիպել են Լորետ դե Մար քաղաքում անցկացված հանրային միջոցառումներից մեկում։
Հիշեցնենք, որ Գավին պատռել էր խաչաձև կապանը Վրաստանի հետ նոյեմբերի 2024-ի ընտրական խաղում, որում իսպանացիները հաղթել էին 3։1 հաշվով։
Եվրո-2024-ի եզրափակիչում Անգլիան կխաղա Իսպանիայի հետ։ Այս հանդիպումը կկայանա այսօր՝ հուլիսի 14-ին և կմեկնարկի ժամը 23:00-ին: