Ֆրանսիացի ֆուտբոլասերների կեսից ավելին ցանկանում է, որ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը լքի իր պաշտոնը, հայտնում է L’Equipe առցանց հրատարակությունը։
Աղբյուրի համաձայն՝ հարցմանը մասնակցած երկրպագուների 51%-ը ցանկանում է, որ իրենց մարզիչը հեռանա։ Ֆրանսիացիների ևս 58%-ը հիասթափված է թիմի խաղից Եվրո-2024-ում, իսկ 42%-ն անհանգստացած է ազգային հավաքականի ապագայով:
Հիշեցնենք, որ Դիդյե Դեշամը Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչն է 2012 թվականից։ Այս ընթացքում նա կարողացել է թիմի հետ 2018 թվականին հաղթել աշխարհի առաջնությունում, իսկ 2021 թվականին՝ Ազգերի լիգայում։ Նաև նրա գլխավորությամբ թիմը դարձել է Եվրո-2016-ի և 2022-ի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։
2024 թվականի Եվրոպայի առաջնությունում Ֆրանսիան դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է Իսպանիայի հավաքականին (1:2)։