Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը խոսել է Իսպանիայի հետ 2024 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչում հնարավոր հաղթանակի նշանակության մասին։ Հանդիպումը կկայանա այսօր՝ հուլիսի 14-ին և կմեկնարկի ժամը 23:00-ին:
«Աշխարհի և Եվրոպայի առաջնության եզրափակիչներին ներկա եմ եղել որպես երկրպագու, դիտել եմ դրանք մեծ էկրաններով, բայց դրանցից ոչ մեկում մեզ չեմ հիշում։ Մենք պետք է փոխեինք սա։ Իհարկե, այն ժամանակ մենք մեծ ակնկալիքներ ունեինք, բայց դրանք չհամապատասխանեցին մեր ցուցադրածին: Այժմ սպասելիքները մեծ են, բայց մենք սկսել ենք կայուն արդյունքներ ցույց տալ. վերջին չորս խոշոր մրցաշարերից երեքում մենք հաղթահարել ենք քառորդ եզրափակիչը:
Ինչ էլ որ լինի, մենք պետք է անպայման դուրս գանք նման մրցաշարերի եզրափակիչ փուլ, որպեսզի հաղթենք մեծ խաղերում։ Մենք շատ ռեկորդներ ենք գերազանցել, բայց քաջ գիտակցում ենք, որ մեզ անհրաժեշտ է նվաճել այս գավաթը, որպեսզի ողջ ֆուտբոլային աշխարհը հարգի մեզ»,- Սաութգեյթի խոսքերն է մեջբերում BBC-ն:
Եվրո 2024-ի կիսաեզրափակչում անգլիացիները 2։1 հաշվով հաղթել է Նիդերլանդներին։ Իր հերթին Իսպանիայի հավաքականը նույն հաշվով առավելության է հասել Ֆրանսիայի նկատմամբ։