ՈՒԵՖԱ-ի պաշտոնական էջը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հրապարակել է ոսկե մեդալները, որոնք շնորհվելու են Գերմանիայում ընթացող Եվրոպայի 2024 թվականի առաջնության հաղթողներին՝ չեմպիոնական գավաթի հետ միասին։
Մրցաշարի եզրափակիչ հանդիպումը կկայանա այսօր՝ հուլիսի 14-ին, Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» խաղադաշտում: Մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23:00-ին։
Գավաթի և ոսկե մեդալների համար վճռորոշ խաղում կհանդիպեն Իսպանիայի և Անգլիայի հավաքականները։