Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն կիսվել է Անգլիայի ընտրանու հետ Եվրոպայի 2024 թվականի առաջնության եզրափակիչ խաղի սպասելիքներով։
«Եզրափակիչում ֆավորիտ չկա։ Եթե վերջին հանդիպումներում մեր ունեցածից ավելի բարձր մակարդակ ցույց չտանք ու կենտրոնացված չլինենք, ապա հաղթելու քիչ հնարավորություններ կունենանք։
Սա եզրափակիչ է, որտեղ մանրուքները մեծ նշանակություն ունեն: Ով ավելի քիչ սխալներ է թույլ տալիս, ավելի շատ հնարավորություններ կստանա»,- ասել է դե լա Ֆուենտեն մամուլի ասուլիսի ժամանակ։
Անգլիա-Իսպանիա հանդիպումը կկայանա կիրակի օրը՝ հուլիսի 14-ին, Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում։