Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը նշել է 2024 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ իր թիմի ելույթների առաջընթացը։
Անգլիացիները Եվրո 2024-ի խմբային փուլում գրավեցին առաջին տեղը։ Մրցաշարի փլեյ-օֆֆում Սաութգեյթի թիմը հաղթել է Սլովակիային (2:1, լ․ժ.), Շվեյցարիային (1:1, 11մ՝ 5-3) և Նիդեռլանդներին (2:1):
«Ես չեմ հավատում հեքիաթներին, բայց ես հավատում եմ երազանքներին: Մենք մեծ երազանքներ ունեինք, բայց հիմա պետք է դրանք իրականություն դարձնենք»,- ասել է Սաութգեյթը այն հարցին, թե արդյո՞ք ժամանակն է, որ Անգլիան հաղթի Գերմանիայում, չէ որ գերմանացիներն իրենց հերթին հաղթել էին Եվրո-1996-ն Անգլիայում:
«Մենք անհամբեր սպասում ենք այս մարտահրավերին: Ակնհայտ է, որ թիմը կատարելագործվել է վերջին մի քանի շաբաթվա ընթացքում և ցույց է տվել զարմանալի բնավորություն և տոկունություն: Պետք է ասեմ, որ ֆուտբոլիստների հետ ամեն օր մարզադաշտում աշխատելը պատիվ է, յուրաքանչյուր մարզման ամբողջ թիմը տալիս է իր բոլոր ուժերը»,- մամուլի ասուլիսում ընդգծեց անգլիացի մարզիչը։
«Իսպանիան շատ պարզ խաղաոճ ունի։ Նրանք ամուր թիմ ունեն, որը շատ լավ պրեսինգի է դիմում բարձր ինտենսիվությամբ: Նրանք հիանալի են խաղում գնդակով ուստի պետք է կազմակերպված խաղալ նրանց դեմ: Բայց մենք նույնպես շատ լավ էինք տիրում գնդակին, հատկապես վերջին մի քանի հանդիպումներում»,- Սաութգեյթի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։