Իսպանիայի հավաքականի և գերմանական «Լայպցիգի» կիսապաշտպան Դանիել Օլմոն պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք ցանկանում է երկարաձգել Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնի «անեծքը»՝ առանց գավաթների շարքը Եվրոպայի 2024 թվականի առաջնության եզրափակիչում։
«Ուզու՞մ եմ երկարացնել Քեյնի «անեծքը» : Իհարկե շատ եմ ուզում։ Եզրափակիչում հեթ-տրիկի հեղինակ դառնալն ու հաղթելը հեքիաթային կլիներ»,- Օլմոյի խոսքերն է մեջբերում Pubity Sport-ը։
Հիշեցնենք, որ 30-ամյա ֆուտբոլիստը ոչ մի գավաթ չի նվաճել։ ԵՎՐՈ-2024-ի եզրափակիչ Իսպանիա-Անգլիա հանդիպումը կկայանա վաղը՝ հուլիսի 14-ին ժամը 23։00-ին։