Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը կիսվել է իր տպավորություններով ազգային հավաքականի ԵՎՐՈ-2024-ի եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ։
«Դա բոլորովին այլ զգացողություն է ԵՎՐՈ-2020-ի եզրափակիչի համեմատ։ Այժմ մենք թիմային նոր շրջանի մեջ ենք, բացի այդ ետևում ունենք երկու խոշոր մրցաշարերի փորձ։ Կարծում եմ՝ այս անգամ ավելի քիչ տոնեցինք։ Չեմ կարող ասել, որ եզրափակիչ դուրս գալը մեզ համար սովորական է դարձել, բայց մի փոքր ավելի սովորական է դարձել։ Սա հավանաբար ծիծաղելի է թվում՝ հաշվի առնելով Անգլիայի հավաքականի պատմությունը»,- Սաութգեյթի խոսքը մեջբերում է BBC-ն:
Հիշեցնենք, որ ԵՎՐՈ-2024-ի եզրափակիչում Անգլիայի հավաքականը կխաղա Իսպանիայի հետ։ Հանդիպումը կկայանա հուլիսի 14-ին՝ 23։00-ին։