Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-րդը բրիտանացի հայտնի դերասան Իդրիս Էլբայի հետ մասնակցել է Անգլիայի հավաքականին աջակցելուն նվիրված միջոցառմանը, որը վաղը՝ հուլիսի 14-ին, կխաղա ԵՎՐՈ-2024-ի եզրափակիչում Իսպանիայի հետ։
Մեծ Բրիտանիայի թագավորն ու դերասանը լուսանկարվել են Անգլիայի հավաքականի շապիկներով՝ Սուրբ Ջեյմսի պալատի տարածքում։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Ավելի վաղ Չարլզ III-րդը շնորհավորել էր Անգլիայի հավաքականին Նիդերլանդների դեմ կիսաեզրափակիչի խաղում տարած հաղթանակից հետո, որում «Երեք առյուծները» առավելության էին հասել 2։1 հաշվով։
Հիշեցնենք, որ Եվրոպայի 2024 թվականի առաջնության եզրափակիչը կանցկացվի Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում՝ հուլիսի 14-ին ժամը 23։00-ին։ Հանդիպման գլխավոր մրցավարը կլինի Ֆրանսուա Լետեքսիեն։