Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-րդը դիմել է Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավիին, որը ծանր վնասվածք էր ստացել անցյալ աշնանը, խնդրելով ներկա գտնվել ԵՎՐՈ-2024-ի եզրափակիչին։
«Կհանդիպենք կիրակի օրը Բեռլինում կայանալիք եզրափակիչին: Չես կարող բաց թողնել այն, քանի որ դու այս թիմի մասն ես»,- Ֆիլիպ VI-րդի խոսքերն է մեջբերում AS-ը։
Իսպանիայի թագավորն ու 19-ամյա ֆուտբոլիստը հանդիպել են Լյորետ դե Մար քաղաքում անցկացված հասարակական նշանակության միջոցառումներից մեկում։
Հիշեցնենք, որ Գավին պատռել էր ծնկի խաչաձև կապանները Վրաստանի հետ նոյեմբերին կայացած ԵՎՐՈ-2024-ի ընտրական փուլի խաղում, որում «Ֆուրիա Ռոխան» հաղթել էր 3։1 հաշվով։
ԵՎՐՈ-2024-ի եզրափակիչը կկայանա Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում հուլիսի 14-ին՝ 23։00-ին։