Անգլիայի հավաքականի և «Ասթոն Վիլայի» հարձակվող Օլի Ուոթկինսը «Երեք առյուծներին» համեմատել է Մադրիդի «Ռեալի» հետ։
«Դուք կարող եք մեզ ասոցացնել այնպիսի թիմի հետ, ինչպիսին «Ռեալն» է: Չեմպիոնների լիգայի հանդիպումներում նրանք հարմարավետ են զգում իրենց առանց գնդակի։ Նրանք վստահություն ունեն, որ գոլ կխփեն, երբ ստանան գնդակը։ Ես զգում եմ, որ նույն բանը տեղի է ունենում այստեղ Անգլիայի հավաքականում։ Մեզ դժվար է հաղթել: Կարևոր չէ մենք վատ ենք խաղում, թե լավ, մենք ունենք համաշխարհային մակարդակի խաղացողներ, որոնք ունակ են ցանկացած պահի գոլ խփել»,- Ուոթկինսի խոսքերն է մեջբերում Marca-ն։
ԵՎՐՈ-2024-ի եզրափակիչում Անգլիան կխաղա Իսպանիայի հետ։ Հանդիպումը կկայանա Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում հուլիսի 14-ին ժամը 23։00-ին։