Իսպանիայի հավաքականի և Լոնդոնի «Չելսիի» եզրային պաշտպան Մարկ Կուկուրելյան արտասովոր խոստում է տվել ԵՎՐՈ-2024-ի եզրափակիչ Անգլիայի դեմ խաղից առաջ։
«Մազերս կարմիր կներկեմ, եթե եզրափակիչում հաղթենք։ Ես չեմ կարող եզրափակիչին խաղալ կարմիր մազերով, ուստի հիմա դա չարեցի։ Ես անպայման կանեմ դա, եթե մենք հաղթենք»,- 25-ամյա խաղացողի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության եզրափակիչ Իսպանիա-Անգլիա հանդիպումը կկայանա կիրակի օրը՝ հուլիսի 14-ին ժամը 23։00-ին, Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում։