Իսպանիայի ազգային հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը խոսել է ԵՎՐՈ-2024-ի Ֆրանսիայի դեմ կիսաեզրափակիչից հետո (2:1) «Եռագույնների» ավագ Կիլիան Մբապեի խնդրանքի մասին։
«Կիլիան Մբապեն խնդրեց իմ մարզաշապիկը Ֆրանսիայի հետ կիսաեզրափակիչից հետո»,- Marca-ին տված հարցազրույցում ասել է 17-ամյա խաղացողը։
Նշենք, որ այսօր՝ հուլիսի 13-ին Լամին Յամալը նշում է իր 17-ամյակը։ Վաղը՝ հուլիսի 14-ին կկայանա Եվրոպայի առաջնության եզրափակիչը, որում Իսպանիայի հավաքականը կխաղա Անգլիայի ընտրանու դեմ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։