Սպասվում է, որ Անգլիայի հավաքականի 50,000 և Իսպանիայի հավաքականի՝ 8-9 հազար երկրպագուներ ներկա կլինեն Բեռլինի «Օլիմպիաշտադիոնում» կայանալիք Եվրո-2024-ի եզրափակիչ խաղին: Այս մասին հաղորդում է RMC Sport-ը՝ հղում կատարելով Cadena Ser-ին։
Աղբյուրի համաձայն՝ Եվրո-2024-ի եզրափակչի տեղերի նման անհամաչափ բաշխումը Իսպանիայում տարակուսանք է առաջացնում։ Ընդգծվում է, որ Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) ստացել է ընդամենը 7000 տոմս և հրաժարվել է հանդիպմանը իսպանացի երկրպագուների ցածր մասնակցության պատասխանատվությունից։
Հիշեցնենք, որ այս հանդիպումը կկայանա հուլիսի 14-ին Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 23:00-ին: