Իսպանիայի հավաքականի հարձակվող Դանիել Օլմոն կարծում է, որ Լուիս դե լա Ֆուենտեի թիմը հիանալի հնարավորություն ունի հաղթելու Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում։
«Մենք հնարավորություն ունենք հաղթելու Եվրոպայի առաջնությունում մեր վերջին հաղթանակից 12 տարի անց: Սա հենց այն է, ինչ մենք ցանկանում ենք: Մենք մտածում ենք միայն եզրափակչի մասին»,- Օլմոյի խոսքը մեջբերում է իսպանական Marca առցանց հրատարակությունը։
Հիշեցնենք, որ Եվրո 2024-ի եզրափակիչը կկայանա կիրակի օրը՝ հուլիսի 14-ին, Բեռլինի Օլիմպիաշտադիոնում: Միմյանց հետ կմրցեն Իսպանիայի և Անգլիայի հավաքականները։