Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Դանի Կարվախալը ընտություն է կատարել Նիկո Ուիլյամսի և ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի միջև։
«Ո՞վ է ավելի լավը՝ Մբապե՞ն, թե՞ Ուիլյամսը: Մինչև կիրակի Նիկոն ավելի լավն է։ Իսկ երկուշաբթիից՝ Կիլիանը»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է պաշտպանը։
Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականը դուրս է եկել ԵՎՐՈ-2024-ի եզրափակիչ, որտեղ գավաթի համար պայքարելու է Անգլիայի ընտրանու դեմ։ Խաղը կկայնա հուլիսի 14-ին ժամը 23։00-ին։