Լոնդոնի «Արսենալի» նախկին անգլիացի կիսապաշտպան Ջեք Ուիլշերը խոսել է Եվրոպայի 2024 թվականի առաջնության եզրափակիչ՝ Անգլիայի և Իսպանիայի հավաքականների միջև կայանալիք հանդիպման մասին։
«Նրանք, հավանաբար, պետք է երկու խաղակես այնքան լավ խաղան, որքան առաջինը Նիդեռլանդների դեմ, որ կարողանան հաղթել իսպանացիներին: Եթե Գարեթը կարողանա Անգլիային ուղղորդել դեպի գավաթը, որին մենք բոլորս սպասում էինք, դա կլինի հիանալի պատասխան քննադատներին և փայլուն օր բոլորիս համար»,- Ուիլշերի խոսքերն է մեջբերում Sport.es-ը:
Թիմերի միջև եզրափակիչը կկայանա հուլիսի 14-ին՝ ժամը 23։00-ին Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում ։