Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA-ի) ղեկավարությունը շուտով նոր պայմանագիր կստորագրի խաղերի հեռարձակման իրավունքի համար՝ ռեկորդային 76 միլիարդ դոլար արժողությամբ, հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի համաձայն՝ պայմանագիրը ուժի մեջ կլինի 11 տարի և կկնքվի հաջորդ շաբաթ։ Կանոնավոր առաջնության խաղերը կշարունակեն հեռարձակվել ESPN և ABC հարթակներում, որոնք պատկանում են Walt Disney հոլդինգին։ Բայց NBA-ի եզրափակիչները կցուցադրվեն NBC-ով և Amazon Prime-ով:
Հիշեցնենք, որ գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է հաջորդ մրցաշրջանում։