Անգլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը խոսել է ազգային հավաքականի հարձակվող Օլի Ուոթկինսի մասին, որը հաղթական գոլի հեղինակ է դարձել Եվրո-2024-ի կիսաեզրափակիչի Հոլանդիայի հետ խաղում (1:2)։
«Մենք շատ շնորհակալ ենք Օլիին, որովհետև չգիտեմ՝ կարող էիք ևս կես ժամ դիմանալ։ Ես շատ ուրախ եմ նրա համար: Նա դուրս եկավ և օգտվեց իր հնարավորությունից: Նրանով չհպարտանալն ուղղակի անհնար է։ Նա հերոս է, և նա փրկեց մեզ»,- Բելինգհեմի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Անգլիայի ընտրանին այս հաղթանակից հետո դուրս է եկել մրցաշարի եզրափակիչ, որտեղ հանդիպելու է Իսպանիային։ Եզրափակիչ հանդիուպումը կկայանա հուլիսի 14-ին ժամը 23։00-ին