Անգլիայի հավաքականը Եվրո-2024-ի կիսաեզրափակչի Նիդեռլանդների հետ խաղում 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ և դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։
Այսպիսով, Անգլիան ԵԱ-ի պատմության մեջ առաջին թիմն է, որը դուրս է եկել եզրափակիչ, չնայած պարտվել է խաղի ընթացքում և՛ քառորդ եզրափակչում, և՛ կիսաեզրափակիչում:
Եվրո-2024-ի 1/8 եզրափակչում Անգլիան 2-1 հաշվով հաղթեց Սլովակիային՝ զիջելով հանդիպման ընթացքում մրցակցին։ Մրցաշարի 1/4 եզրափակչում բրիտանացիները պարտվում էին Շվեյցարիային, սակայն կարողացան հավասարեցնել հաշիվն ու խաղը տեղափոխել 11 մետրանոց հարվածաշար, որտեղ հաղթեցին (1-1, 5:3 11 մետրանոց):
Եվրո-2024-ի եզրափակիչում Անգլիան կխաղա Իսպանիայի հետ։ Խաղը կկայանա հուլիսի 14-ին։