Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է Եվրո-2024-ի կիսաեզրափակիչում Նիդեռլանդների նկատմամբ տարած հաղթանակը (2-1).
«Օլին դուրս եկավ և հաղթեց: Մենք շատ շնորհակալ ենք, որովհետև չգիտեմ՝ կբավականացնե՞ր մեզ ևս կես ժամ։ Ես շատ ուրախ եմ նրա համար:
Նա դուրս եկավ և օգտվեց իր հնարավորությունից: Նրանով ավելի հպարտանալն ուղղակի անհնար է։ Ամբողջ թիմը նրան աջակցում է։ Նա հերոս է, և նա փրկեց մեզ այս խաղում»,- Բելինգհեմի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Եվրո-2024-ի եզրափակչում Անգլիան կխաղա Իսպանիայի հետ։ Հանդիպումը կկայանա հուլիսի 14-ին Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում։