Նիդեռլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է 2024 թվականի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում Անգլիայից (1-2) կրած պարտության մասին։
«Ես վստահ եմ ապագայի հարցում: Այս թիմը կարող է ավելի լավ հանդես գալ, և մենք դեռ ավելի շատ լավ ֆուտբոլիստներ ունենք: Մենք լավ աշխատեցինք միասին, կապ հաստատեցինք և մոտ էինք եզրափակչին։ Ես հպարտ եմ այս թիմով:
Անգլիան առաջին խաղակեսում մեզ խնդիրներ ստեղծեց կիսապաշտպանությունում։ Մենք ևս մեկ կիսապաշտպան ավելացրինք և դրանից հետո խաղը հավասարվեց։ Բայց վերջին 20 կամ 25 րոպեների ընթացքում ես զգացի, որ մենք ավելի թարմ ենք, բայց նրանք հիանալի գոլ խփեցին, և դա ֆուտբոլ է:
Երևի մենք արժանի էինք լրացուցիչ ժամանակի… Բայց սա ֆուտբոլ է: Մենք կարող ենք հպարտանալ մեր խաղացողներով և ազգային թիմով, քանի որ հիանալի մրցաշար անցկացրինք»,- Կումանի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։