Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը մեկնաբանել է Եվրո-2024-ի կիսաեզրափակիչ խաղում Նիդեռլանդների նկատմամբ տարած հաղթանակը (2-1).
«Մենք շատ լավ խաղացինք։ Բարդ խաղ էր, և մենք պետք է անընդհատ փոփոխություններ կատարեինք, հատկապես մեր պաշտպանությունում։ Մենք պետք է անընդհատ հարմարվեինք, իսկ ֆուտբոլիստները շատ ճիշտ որոշումներ կայացրին:
Այս եզրափակիչը յուրահատուկ է թիմի համար և պարգևատրում է ընդհանուր գործում տղաների ներդրման համար: Ամենակարևորն այն է, որ ամբողջ թիմը պատրաստ է։ Կհանդիպենք ԵԱ-ում այս պահին լավագույն թիմի հետ։
Մենք զգում էինք, որ սկսում ենք կորցնել կենտրոնացումը, և բացի այդ, Հարին վնասվածք ստացավ։ Մենք որոշեցինք, որ դա ճիշտ ժամանակն է Օլիին հնարավորություն տալու: Ես շատ ուրախ եմ, որ նա օգտվեց պահից»,- Սաութգեյթի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։