Եվրո-2024-ի 1/2 եզրափակչի երկրորդ խաղում Անգլիայի հավաքականը Դորտմունդի Սիգնալ Իդունա Պարկ մարզադաշտում մրցում է Նիդեռլանդների ընտրանու հետ:
Հանդիպման հաշիվն արդեն 7-րդ րոպեին բացեց նիդեռլանդացի ֆուտբոլիստ Չավի Սիմոնսը՝ դառնալով շատ գեղեցիկ գոլի հեղինակ։
18-րդ րոպեն անգլիացիները կարողացան հավասարեցնել հաշիվը։
Պատասխան գոլը հեղինակեց Հարի Քեյնը՝ իրացնելով 11-մետրանոց հարվածը։