Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է Գերմանիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/2 եզրափակչի՝ Իսպանիայի հետ խաղում 16-ամյա կիսապաշտպան Լամին Յամալի գոլի մասին։
«Նրա հարվածը հիանալի էր: Նրա բախտը շատ բերեց, բայց այդ վաստակը նրանից չի կարելի խլել։ Ակնհայտ է, որ մենք նրան չափազանց շատ տարածք էիք տվել։ Իսպանացիները մեծ թվով լավ ֆուտբոլիստներ ունեն, ովքեր գոլեր են խփում տուգանային հրապարակից դուրս։ Մենք նրան չափից շատ ազատություն տվեցինք»,- Դեշամի խոսքը մեջբերում է The Mirror առցանց հրատարակությունը։
2024 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչում Իսպանիայի հավաքականը կհանդիպի Նիդերլանդներ-Անգլիա զույգի հաղթողի հետ: