Հուլիսի 7-ին ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում տեղի ունեցավ «Լոս Անջելես Լեյքերսի» և «Սակրամենտո Քինգսի» միջև հանդիպումը մինչմրցաշրջանային լիգայի շրջանակում։ «Սակրամենտոյի» բասկետբոլիստները հաղթեցին 108:94 հաշվով։
Այս հանդիպումը «Լեյքերսի» կազմում դեբյուտային էր այս թիմի լեգենդար խաղացող Լեբրոն Ջեյմսի որդու՝ 19-ամյա Բրոնի Ջեյմսի համար:
Ջեյմս կրտսերը եղել է մեկնարկային հնգյակում ու անցկացրել 22 րոպե։
Բրոնի Ջեյմսը այս խաղում վաստակեց չորս միավոր և երկու արդյունավետ փոխանցում կատարեց: