Լոս Անջելես Լեյքերս ակումբը հայտարարել է 39-ամյա Լեբրոն Ջեյմսի հետ պայմանագրի երկարաձգման մասին։
Նոր պայմանագրի մանրամասները պաշտոնապես չեն բացահայտվել։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ պայմանագիրը նախատեսված է երկու տարով, որի ընթացքում բասկետբոլիստը կվաստակի 101,355 մլն դոլար։
Լեբրոն Ջեյմսը NBA-ի պատմության ամենաարդյունավետ բասկետբոլիստն է և առաջին խաղացողը, ով իր կարիերայում վաստակել է ավելի քան 40,000 միավոր:
2024-2025 մրցաշրջանը նրա համար կլինի 22-րդը NBA-ում և 7-րդը Լեյքերսի կազմում։