Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը ավարտեց պայքարը «Մեծ սաղավարտի» տարվա 3-րդ մրցաշարում:
Հայ թենիսիստուհին «Ուիմբլդոնի» երկրորդ շրջանում 1 ժամ 24 րոպե տևած խաղում 3-6, 3-6 հաշվով պարտվեց աշխարհի 15-րդ ռակետ, ռուսաստանցի Լյուդմիլա Սամսոնովային։
Հեցնենք, որ 21-ամյա թենիսիստուհին առաջիկայում ծրագրում է փոխել մարզական քաղաքացիությունը և ներկայացնել Հայաստանը։