ԵՎՐՈ-2024-ի Ավստրիայի դեմ 1/8-րդ եզրափակիչի խաղից հետո (1:2) թուրքերի պաշտպան Մերիհ Դեմիրալը ձեռքերով ցուցադրել է «Գորշ գայլեր» նշանը։
«Գորշ Գայլերը» համաթուրքական նեոֆաշիստական, ահաբեկչական քաղաքական կազմակերպություն է: Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության ռազմական թևը: «Գորշ Գայլերը» ավելի հայտնի են իրենց ծայրահեղ ազգայնական և հակահայ կեցվածքով։
Նկատենք, որ ՈւԵՖԱ-ն ավելի վաղ բացատրություն էր պահանջել Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմից Սլովակիայի դեմ խաղում (2:1) ցուցադրած ժեստի համար։