Վահե Գևորգյանը գլխավորեց Չարենցավանի «Վանը», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Վահե Գևորգյանը մեր նոր գլխավոր մարզիչն է։ Բարի գալուստ պարոն Գևորգյան։
Հ.Գ. Այ էս ա տրանսֆերային բումը»,- նշված է ակումբի տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ 36-ամյա մասնագետի գլխավորությամբ նախորդ մրցաշրջանում «Ալաշկերտը» Հայաստանի Պրեմիեր լիգայում վաստակած 45 միավորով զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը։