NBA-ի «Նյու Յորք Նիքս» ակումբի հարձակողական պաշտպան Ջոշ Հարթը «խայթել» է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որը Սլովենիայի հավաքականի դեմ (0:0, 3:0) ԵՎՐՈ-2024-ի 1/8-րդ եզրափակչի խաղի ժամանակ չի կարողացել իրացնել 11 մետրանոցը։ Պորտուգալիան հանդիպման 105-րդ րոպեին 11 մետրանոցի իրավունք էր ստացել, երբ հաշիվը 0:0 էր, բայց Կրիշտիանուն վրիպել է։
«Բայց Մեսսին հաջողության կհասներ»,- գրել է Հարթը սոցիալական ցանցի իր էջում:
Հիշեցնենք, որ 11 մետրանոց հարվածաշարում ավելի ուժեղ գտնվեցին Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստները (3:0): Քառորդ եզրափակիչում պորտուգալացիները կխաղան Ֆրանսիայի հավաքականի հետ: