«Լոս Անջելես Լեյքերսի» բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը խոսել է 2024 թվականի Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA-ի) դրաֆթում իր որդուն՝ Բրոնիին ընտրելու թիմի որոշման մասին։
««Լոս Անջելես Լեյքերսը» ընտրել է Բրոնի Ջեյմսին. Զգացմունքային պահ էր»։ – գրել է Լեբրոնը սոցցանցի իր էջում։
Հիշեցնենք, որ Բրոնին «Լեյքերսի» կողմից 55-րդն էր ընդհանուր հաշվարկում: Անցյալ տարվա հուլիսի վերջին երիտասարդ խաղացողը մարզման ժամանակ սրտի կանգ էր ստացել։ Լեբրոնի որդուն տեղափոխել էին բժշկական կենտրոն, որտեղ նրան մի քանի օր պահել էին հսկողության տակ։