Անգլիացի 22-ամյա հարձակվող Մեյսոն Գրինվուդը, որը 2023/24 մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս «Խետաֆեի» կազմում, վերադարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»։ Այս մասին հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են մի շարք ակումբներ՝ ի դեմս «Յուվենտուսի» և «Լացիոյի», «Վալենսիայի», «Մարսելի» և «Ֆեներբախչեի»:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Գրինվուդը մադրիդյան ակումբիկազմում մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը մանկունիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: