Խորվաթիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կարող է կարիերան շարունակել «Հայդուկում», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ֆուտբոլիստը ներկայումս հանդես է գալիս «Ալ-Շաբաբում»:
Աղբյուրի համաձայն՝ ակումբն արդեն կապ է հաստատել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։
Խորվաթական ակումբի նոր գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն առաջնահերթ տրանսֆերային նպատակ է համարում հենց Ռակիտիչին։