Հարձակվող Մեմֆիս Դեպայը, ինչպես նաև պաշտպաններ Գաբրիել Պաուլիստան և Մարիո Հերմոսոն հեռացել են Մադրիդի «Ատլետիկոյից»՝ պայմանագրերի ավարտի պատճառով:
Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Միաժամանակ ակումբը խզել է պայմանագիրը հարձակվող Վիտոլոյի հետ։
«Ատլետիկո Մադրիդը» շնորհակալություն է հայտնում նրանց նվիրման և այն բոլոր ջանքերի համար, որոնք նրանք տվել են մեր թիմում աշխատելու ընթացքում, ինչպես նաև հաջողություն է մաղթում նրանց առաջիկա մասնագիտական և անձնական կյանքում»,- ասվում է «Ատլետիկո Մադրիդի» պաշտոնական կայքում։
30-ամյա Մեմֆիս Դեպայը միացել էր Մադրիդի «Ատլետիկոյին» 2023 թվականի հունվարին։