«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է սկսել Մյունխենի «Բավարիայի» և Նիդերլանդների հավաքականի պաշտպան Մատեյս դե Լիգտի ներկայացուցիչների հետ, հայտնում է Sky Sport-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
24-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է հեռանալ «Բավարիայից» և միանալ «Յունայթեդին», քանի որ ցանկություն չունի լինել մյունխենյան ակումբի կենտրոնական պաշտպանի չորրորդ կամ հինգերորդ ընտրությունը: Ակումբների միջև դեռևս բանակցություններ չեն եղել Դե Լիգտի հետ կապված։
Նախկինում Դե Լիգտը «Այաքսում» հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի գլխավորությամբ: