«Նյուքասլի» վինգեր Էնթոնի Գորդոնը հայտնվել է «Լիվերպուլի» և ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում։
Ինչպես հայտնում է The Guardian-ը, մերսիսայդցիները շարունակում են հետաքրքրել 23-ամյա վինգերի ծառայություններով։ «Նյուքասլը» դեռ չի ընդունել «Լիվերպուլի» առաջարկը Գորդոնի համար, որը կարող է ներառել «կարմիրների» պաշտպան Ջարել Քուանսայի փոխանակումը:
Թեև բանակցությունները վերջնական որոշման չեն հանգեցրել, կա հավանականություն, որ այս շաբաթվա վերջին «Լիվերպուլը» կրկին առաջարկ կանի Գորդոնի համար:
Նյուքասլը փորձում է միջոցներ հայթայթել և շահութաբեր գործարքներ ապահովել՝ շահութաբերության և կայունության (PSR) կանոնների խախտումից խուսափելու համար: Հակառակ դեպքում «կաչաղակները» կարող են պատժվել, ինչպես նախորդ մրցաշրջանում տեղի ունեցավ «Էվերթոնի» և «Նոթինգհեմ Ֆորեստի» հետ:
Հաղորդվում է, որ Գորդոնին ցանկանում է ձեռք բերել նաև ՊՍԺ-ն։
ԱՊԼ-ի անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 35 հանդիպում, խփել 11 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։