Հայաստանի բասկետբոլի կանանց ազգային հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում:
Այսօր մեր ընտրանին 81-58 հաշվով հաղթել է Վրաստանի հավաքականին:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Կայլա Քեշմեշյանն էր՝ վաստակած 13 միավորով: Նա նաև 5 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել է 3 արդյունավետ փոխանցում:
Հայաստանի հավաքականն առաջնության 5-րդ տեղը զբաղեցնելու համար հաջորդ խաղում պետք է առավելության հասնի Կոսովոյի հավաքականի նկատմամբ: