Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի աջ պաշտպան Դանիել Կարվախալը կիսվել է իսպանական ակումբից հետո իր ապագայի մասին մտքերով։
«Այն օրը, երբ իմ հերթը գա ակումբից հեռանալու, ես կգնահատեմ, թե այդ պահին ինչ կարգավիճակում եմ, ինչ տարիքում… բայց «Ռեալից» հետո չեմ գնա եվրոպական ոչ մի ակումբ, դա ձեզ երաշխավորում եմ»,- Կարվախալի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Հիշեցնենք, որ Իսպանիաի ավարտված առաջնությունում Կարվախալը բոլոր մրցաշարերում մասնակցել է 43 հանդիպման, որոնցում դարձել է յոթ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 12 միլիոն եվրո։