Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան շնորհավորել է իր թիմակից Ջուդ Բելինգհեմին ծննդյան օրվա առթիվ՝ սոցիալական ցանցերի իր էջում տեղադրելով ֆուտբոլիստի լուսանկարը քնած ժամանակ։ Անգլիայի հավաքականի կիսապաշտպանն այսօր՝ հունիսի 29-ին, դարձել է 21 տարեկան։
«Շնորհավոր, իմ տղա»,- գրել է Բելինգհեմը:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանը 21-ամյա Բելինգհեմի համար առաջինն էր Մադրիդի «Ռեալի» կազմում։ Մինչ այս անգլիացի կիսապաշտպանը հանդես է եկել նաև Դորտմունդի «Բորուսիայում» և «Բիրմինգհեմում»։ 2023/2024 ակումբային մրցաշրջանում Բելինգհեմը մադրիդյան ակումբի կազմում անցկացրել է 42 հանդիպում, դարձել 23 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստն ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2020 թվականի նոյեմբերին՝ Իռլանդիայի հավաքականի հետ տնային խաղում (3:0): Բելինգհեմը ներկայում 32 հանդիպում է անցկացրել Անգլիայի հավաքականի կազմում՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: