ՊՍԺ-ն պատրաստ է ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպան Լամին Յամալին, հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ փարիզցիները պատրաստ են 250 միլիոն եվրո առաջարկել 16-ամյա խաղացողի համար։ Սակայն «Բարսելոնան» այս պահին չի ցանկանում վաճառել ֆուտբոլիստին։
Եթե տրանսֆերը կայանա, ապա այն կդառնա ամենաթանկը ֆուտբոլի պատմության մեջ։ Այս պահին Նեյմարի՝ «Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխության գործարքը ռեկորդային է (222 մլն եվրո)
Նախորդ մրցաշրջանում Յամալը «Բարսելոնայի» կազմում 50 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, խփել 7 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։
Եվրո-2024-ում կիսապաշտպանը մեկ գոլային փոխանցում է կատարել Իսպանիայի հավաքականի երեք խաղում: