Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի աջ պաշտպան Դանիել Կարվախալը պատասխանել է այն հարցին, թե արդյոք իրեն համարում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստն իր դիրքում։
«Եթե գնահատենք անցած մրցաշրջանը, ապա ես այդպես եմ կարծում: Ես նախընտրում եմ այսպես մտածել՝ հանուն իմ սեփական վստահության։
Լավ տարի էր։ Մենք հաղթեցինք Չեմպիոնների լիգան, ես նույնիսկ գոլ խփեցի։ Մենք հաղթեցինք Լա Լիգան, իսկ այժմ ցանկանում ենք Իսպանիայի հավաքականի հետ հնարավորինս հեռու գնալ Եվրոպայի առաջնությունում»,- Կարվախալի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Կարվախալը բոլոր մրցաշարերում մասնակցել է 43 հանդիպման, որոնցում դարձել է 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։