Մադրիդի «Ռեալի» 25-ամյա դարպասապահ Անդրեյ Լունինը որոշել է չերկարաձգել «Ռեալի» հետ պայմանագիրը, որն ավարտվում է 2025 թվականի ամռանը, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ռեալում» տեղյակ են, որ ուկրաինացի դարպասապահը ցանկանում է փոխել թիմը Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո, որին չի մասնակցել։
Միաժամանակ, մադրիդյան ակումբը ցանկություն է հայտնում, որ Լունինը չհեռանա թիմից մինչև պայմանագրի ավարտը։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Լունինը բոլոր մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման, որոնցից 12-ում դարպասն անառիկ է պահել։